Կրասնոդարում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ 9 քաղաքացիներից 4-ը դուրս են գրվել

Կրասնոդարում վթարի հետևանքով տուժած 9 ՀՀ քաղաքացիներից (1985 թ. ծնված Վ. Սահակյան, 1960 թ. ծնված Մուշեղ Մանուկյան, 1984 թ. ծնված Կարեն Հակոբյան, 1987 թ. ծնված Մհեր Քոթանջյան, 1988 թ. ծնված  Դավիթ Քոթանջյանը, 1987 թ. ծնված Արսեն Պողոսյան, 1992 թ. ծնված Գևորիկ Դալլաքյան, 1987 թ. ծնված Գարիկ Կոստանդյանը և 1983 թ. ծնված Հերմինե Բեկթաշյան) 4-ը (Ա. Պողոսյան, Դ. Քոթանջյան, Գ. Կոստանդյան և Վ. Սահակյան)  դուրս են գրվել:

Տուժածներից հինգը շարունակում են համապատասխան բուժօգնություն ստանալ Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցում:  Հ. Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածինը (5 տուժած)՝ միջին ծանրության:

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...