Ստեղծվել է համբույրի զգացողությունները տարածության մեջ փոխանցող առաջին սարքը

Լոնդոնյան համալսարանի գիտնականների թիմը հատուկ սարք է ստեղծել, որի միջոցով հնարավոր է տարածության մեջ փոխանցել համբույրից ստացած զգացողությունները։

 

bigpicture.ru-ն գրում է, որ սարքը iPhone-ի համար է և կոչվում է Kissenger։ Այն հետևյալ կերպ է գործում՝ օգտատերը համբուրում է հատուկ բարձիկը, սարքը հաշվարկում է հպման ուժգնությունն ու նույնությամբ փոխանցում այն մյուս օգտատիրոջը։ Հեղինակների խոսքերով՝ զգացողությունները բավականին իրական են։

 

Սարքի հետ նաև տրվում է հավելվածը, որը չաթի հնարավորություն ունի։ Այնպես որ, բացի համբուրվելուց կարելի է նաև նամակներ գրել։ Սարքը միանում է Phone, iPod և iPad սարքերին։

 

Սարքը դեռ շուկայում չի հայտնվել, այն նախնական փորձարկումների փուլում է։

iphone6_mockup kissenger_banner_mobile2 prototype1

(Visited 4 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր