Viber-ում հասանելի է դարձել ինքնաջնջվող հաղորդագրությունների գործառույթը. հաղորդագրություններն ավտոմատ կերպով կանհետանան

Viber մեսենջերում նոր գործառույթ է հայտնվել` ինքնաջնջվող հաղորդագրություններ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս գործառույթի օգնությամբ կարելի է սահմանել հաղորդագրությունների ջնջման ժամանակը, որից հետո դրանք ավտոմատ կերպով կանհետանան:

Հայտնի է, որ գործառույթը մշակվել է շփման անվտանգության մակարդակը բարելավելու նպատակով: Բացի այդ, Viber-ում տեսահաղորդագրություններ են հայտնվել: Տեսահոլովակի առավելագույն տևողությունը, որը հնարավոր կլինի ուղարկել մեսենջերով, կկազմի 30 վայրկյանը:

Ծառայության Android տարբերակում ավելացել է նաև չաթը մաքրելու գործընթացը, որի հաշվին հաղորդագրությունները ջնջվում են, սակայն միևնույն ժամանակ չաթը շարունակում է հասանելի մնալ օգտատիրոջ համար:


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր