Կանադայի դատարանը հայազգի Սիսակ Խուդավերդյանին առաջադրված մեղադրանքը չի փոխել

Կանադայի դատարանն ափոփոխ է թողել հայազգի Սիսակ Խուդավերդյանին առաջադրված մեղադրանքը, որը կալանավորվել է Մոսկվայից Լոս Անջելես թռչող Aeroflot  ռուսական ընկերության օդանավի սրահում անզուսպ պահվածքի համար:

Փետրվարի 7-ին կայացած դատական նիստում դատարանը մեղադրանքն անփոփոխ է թողել, հայտնում է «Times Colonist»-ը:

36-ամյա Սիսակ Խուդավերդյանը կալանավորվել է Կանադայի Իկալիուտ քաղաքի օդանավակայանում օդանավի հարկադիր վայրէջքից անմիջապես հետո եւ արդեն 70 օր կալանքի տակ է: Խուդավերդյանին մեղադրում են օդանավի եւ ուղեւորների անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու, նաեւ հասարակական կարգը խախտելու համար:

Մեղադրյալը նախկինում հայտարարել է, որ անմեղ է: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան 100 հազար դոլարի տուգանք եւ մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում կամ՝ 25 հազար դոլարի տուգանք եւ մինչեւ 18 ամսվա բանտարկություն, եթե դատավճիռն ընդունվի ատենակալների բացակայությամբ:

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր