Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել բլոգեր Լապշինի դեմ հարուցված գործի վերաբերյալ հայտարարությամբ

Загрузка...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Բաքու արտահանձնված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ քրեական գործի վերաբերյալ հայտարարությամբ. կառույցը սխալ է համարում այդ գործի քաղաքականացումը կամ դրան քաղաքական երանգ հաղորդելը, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
«Այդ հարցը կրում է բացառապես իրավական բնույթ, պետք է քննարկվի իրավական հարթությունում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Ալեքսանդր Լապշինը երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու:
Նույն օրն ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Ադրբեջանին Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:

http://www.tert.am/am/news/2017/02/08/lapshin/2272841


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր