Փետրվարի 9-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերի համար օրը վառ երանգներ կստանա կեսօրից հետո: Առավոտը կարելի է անցկացնել տանը կամ հատկացնել ոչ բարդ գործերին` նախաձեռնությունները թողնելով օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ ստեղծագործական էներգիա ձեռք կբերեք, հոգեկան և ֆիզիկական վերելքը կօգնի առանց դժվարության գլուխ հանել ցանկացած անսովոր առաջադրանքից, իսկ շրջապատողները ձեր ընկերակցության սուր կարիքը կզգան:

Ցուլ

Առավոտը Ցուլերին թույլ կտա վերջնականապես հարմարվել հաճելի փոփոխություններին, իսկ անցանկալի նորամուծություններում դրական եզրեր գտնել: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր և դրական շատ բան է խոստանում, սակայն իրադարձությունների հագեցած ռիթմը կարող է սկսել հոգնեցնել: Եթե դավաճանում է ինքնազգացողությունը, ավելի լավ է չվատնել ուժերը, կենտրոնանալ գլխավորի վրա, գործել ստուգված ծրագրին համաձայն:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը ոչ միայն հաճելի է բոլոր իմաստներով, այլև նշանակալի: Եթե առավոտյան ձեզ հետաքրքրող ուղղություններում ոչինչ տեղի չի ունենում, չարժե հույսը կորցնել, կեսօրից հետո ամեն ինչ կփոխվի: Օրվա երկրորդ կեսին կարելի է ծրագրել ցանկացած տիպի ակտիվ շփում, ինտենսիվ ուսուցում, խաղեր, որոնումներ, այցեր, փաստաթղթերի հետ աշխատանք: Բավականին հեռանկարային կլինեն ծանոթությունները:

Խեցգետին

Խեցգետիններն առավոտը կարող են հատկացնել ընթացիկ անձնական գործերին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների, գործարքների, որոնումների, շփումների համար: Ցանկացած նպատակի հասնելուն կօգնի շփվողականությունը, ստեղծագործականությունը, ընկերասիրությունը, հումորի զգացումը: Ցանկալի է անհրաժեշտ մարդկանց հասկացնել ձեր պետքականությունը, հուսալիությունը, մտադրությունների լրջությունը:

Առյուծ

Օրվա սկզբում Առյուծներին չի խանգարի մենակությունը: Եթե դա անհնար է, արժե թուլացնել տեմպերը, իսկ զգալի գործողությունները թողնել օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ ուժ կկուտակեք, ոգևորություն և վստահություն կզգաք, իսկ հանգամանքները շատ հաջող կդասավորվեն: Այդ բացառիկ պահն աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս կառուցողական օգտագործել, քանզի ձեր բախտը կբերի գրեթե ամեն ինչում, բաց կլինեն բոլոր ճանապարհները:

Կույս

Կույսերին օրը գերազանց խթան է տալիս կատարելագործման, որոնումների, աճի համար: Օրվա երկրորդ կեսն իդեալական է ստեղծագործական մտածողությունը զարգացնող, կյանքի նկատմամբ դրական մոտեցում ձևավորող զբաղմունքների համար: Հաջող պահ է երեխաների հետ սերտ շփման, հանդիպումների, նամակագրության, փորձով փոխանակման համար: Համախոհների հետ ընկերական հարաբերություններին չի խանգարի տարիքի, համոզմունքների տարբերությունը:

Կշեռք

Օրվա երկրորդ կեսը Կշեռքներին հզոր ստեղծագործական ազդակ կպարգևի, որը կարելի է օգտագործել ամենազանազան ուղղություններում: Կարող է հնարավորություն առաջանալ նախկին գաղափարներին վերադառնալու, նորից ընկերներին հավաքելու, փակուղային նախագիծը վերակենդանացնելու և զարգացնելու համար: Լավ կլինի զբաղվել գործընկերների և հովանավորների որոնումով, գործունեության դաշտի ընդլայնմամբ:

Կարիճ

Օրը գերազանց հնարավորություններ է պարգևում ակտիվ և փառասեր Կարիճներին: Եթե պարտաստ եք աշխատել, սովորել, փոխվել հանուն նպատակի իրականացման, չարժե ժամանակ կորցնել: Ջանքերի արդյունավետությունը բարձրացնելու համար ավելի լավ է կենտրոնանալ որոնման ստուգված ալգորիթմների վրա, ցանկացած գործողություն ցանկալի է ենթարկել հիմնական ծրագրին: Լավ օր է խորհրդակցությունների, հարցազրույցների, ընտանեկան ժողովի համար:

Աղեղնավոր

Օրվա սկզբում Աղեղնավորներին խորհուրդ է տրվում գլուխ հանել կենցաղից կամ զգացմունքներից: Եթե վերջին իրադարձությունները ձեր կյանքում քաոս են առաջացրել, առավոտը թույլ կտա վերացնել հետևանքները: Օրվա երկրորդ կեսն իդեալական է ցանկացած նախաձեռնության համար: Հնարավոր են հաճելի լուրեր հեռավոր տարածքներից, ընկերներից, երեխաներից, սիրելիներից, պաշտոնական ատյաններից: Հիանալի պահ է ուղևորությունների համար:

Այծեղջյուր

Այսօր հետաքրքիր հնարավորություններ են սպասվում շփվող և արտիստիկ Այծեղջյուրներին, ովքեր պատրաստ են ռիսկի դիմել: Չնայած հանգամանքների հաջող դասավորման` այսօր պատահականությունների օր չէ. ոգևորությունը և հաջողությունը կլինեն նախկինում կատարած աշխատանքի պտուղը: Իդեալական արդյունք ստանալու համար ստիպված կլինեք հետևողականություն դրսևորել, խստորեն պահպանել ընտրած դերը:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս օրը սկսել չափավոր ծանրաբեռնվածություններից, առօրյա կենցաղային կամ աշխատանքային հոգսերից, ինքնազգացողությանը հոգ տանելուց: Օրվա երկրորդ կեսը հարմար է ժամադրությունների, ծանոթությունների, բանակցությունների, լսարանի առջև ելույթ ունենալու համար: Կարելի է հաջողության հույս ունենալ վեճի, ձեր իրավունքների պաշտպանության դեպքում:

Ձկներ

Ձկները ստիպված կլինեն ազատ զբաղմունքներից անցնել ավելի խիստ ռեժիմի, ինչը չի նշանակում հոռետեսության կոչ: Ցանկացած աշխատանք ավելի արագ կանցնի, եթե հոգեկան լավ վիճակում եք գտնվում և նույնը ցանկանում եք շրջապատողներին: Իմաստ ունի գիտակցաբար խուսափել ապակառուցողական վեճերից, լեզու գտնել գործընկերների, ղեկավարության հետ, արձագանքել ընկերական առաջարկներին: Կարող է պետք գալ երեխաների հետ շփման ունակություն:

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր