Խայտառակ վիճակ «Երևան Սիթի»-ում

icon (12) Էրեբունի փողոցում գտնվող  «Երևան Սիթի» մտնողները, թերևս, ճիշտ կլինի անձրանոցներով առևտուր անեն: Տանիքից արդեն երկու ամիս ջուր է կաթում,  որի դեմ «Երևան Սիթի»-ի ղեկավարությունը պայքարում է միայն հատակին դույլեր ու այլ տարաներ դնելով, ինչպես նաև անձրևոտ եղանակներին ու հալոցքների ժամանակ հավաքարարներին տարածքն անդադար մաքրել տալով:  Տարածքի տերը, ումից վարձակալում է  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» ընկերությունը, հրաժարվում է նորոգել տանիքը, Սամվել Ալեքսանյանը նույնպես նորոգման աշխատանքներ չի կատարում ու տարածքի բնակիչներից նրանք, ովքեր դեռ չեն հրաժարվել այստեղ առևտուր անելուց, շարունակում են գնումներ կատարել թրջվելով: Ի դեպ, ըստ երևույթին, թրջվում են ոչ միայն առևտուր անողները, այլ նաև  այն՝ ինչ վաճառվում է ու, թերևս, շարունակվում է վաճառվել նաև թրջվելուց հետո:   Սամվել Ալեքսանյանը մտադիր է   «Երևան Սիթի»-ն տեղափոխել ներկա սուպերմարկետի հենց դիմացի մայթում կառուցվող տարածք, որի շինարարության ավարտի կոնկրետ ժամկետները  հայտնի չեն: Ըստ ասեկոսեների,  Էրեբունի փողոցում գտնվող  «Երևան Սիթի» տարածքը պատկանում է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից Հովհաննես Զանազանյանի ընտանիքին:

http://norutyunner.info/?p=2126

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...