ՀԵՆՑ ՆՈՐ ԿԱՐԵՎՈՐ..Ադրբեջանը գործի է դրել ծանր հրետանին

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ադրբեջանը գործի է դրել ծանր հրետանին

Այսօր արդեն առիթ ունեցել էի անդրադառնալու շփման գծում տեղի ունեցած միջադեպին: Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Ադրբեջանը զերծ էր մնում ԵԱՀԿ առաքելությանը մարտական հենակետեր բարձրացնել, որովհետև առաջնագծի տարբեր ուղղություններով զորքերի տեղաշարժեր է իրականացնում, դիպուկահար խմբերն ու դիվերսիոն հետախուզական խմբերը սադրանքների նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում:

Բնականաբար այդ ամենը չպետք է տեսանելի լիներ առաքելության ներկայացուցիչների համար:

Եվ ահա ՊԲ-ն տեղեկացնում է, որ այսօր ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:

Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից»:

աղբյուր

(Visited 7 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր