ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ բոլոր նրանց, ովքեր ունեն տուգանքներ, բայց չեն վճարել

Տուգանքները կանխամտածված չվճարելու համար Հայաստանում կավելացնեն հանրային աշխատանքների ժամկետը: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել փետրվարի 9-ի ՀՀ կառավարության նիստում:

Ներկայում տուգանքը փոխարինվում է հանրային աշխատանքներով, եթե դատարանը որոշում է, որ ունակ չէ վճարել: Սակայն տուգանքները կանխամտածված չվճարելու համար ավելի խիստ պատիժ չի նախատեսվում:

Այդ պատճառով այն իրավախախտին, որն իսկապես չի կարող վճարել, առաջարկվում է պատժել յուրաքանչյուր 3 հազար դրամ տուգանքի դիմաց 3 ժամ հանրային աշխատանքով, իսկ նրանց, ովքեր կարող են, բայց չեն ցանկանում վճարել՝ 5 հազար դրամով: Առավելագույն պատիժը կարող է կազմել 2.200 ժամ:

(Visited 2 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել