Փետրվարի 22-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում վերահսկողության տակ պահել իրենց կոնֆլիկտայնությունը, այլապես հնարավոր է բախում ազդեցիկ դեմքի, խմբի կամ ատյանի հետ: Համարձակությունն ու նպատակասլացությունը կարող են դրդել ձեզ առաջ ընթանալ՝ միջոցների ընտրություն չկատարելով: Աստղերը հիշեցնում են, որ շտապողականությունը, ինքնավստահությունը, անփութությունը վնասակար կլինեն և՛ որակին, և՛ կատարած աշխատանքին, և՛ հարաբերությունների կայունությանը:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս կուրորեն չապավինել բախտին, այլ հաջողության նկատմամբ հավատը համատեղել հնարամտության և շրջահայացության հետ: Այսօրվա անակնկալներին արժե պատրաստ լինել: Ոչ ստանդարտ մոտեցում պահանջող անկանխատեսելի խոչընդոտներ կարող են հանդիպել նաև լավ ծանոթ ճանապարհին: Այլ կողմից՝ հնարավոր են նվերներ և բացահայտումներ այնտեղ, որտեղ սովոր եք սահմանափակումների և արգելքների:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս չնահանջել դժվարություններից և առավելագույն նպատակասլացություն դրսևորել: Քանի բախտը ձեր կողմից է, կորուստները մեծ չեն լինի կամ կհասնեն նվազագույնի: Ֆինանսական, տեխնիկական, գործնական ռիսկերը ոչ միայն կարդարացնեն իրենց, այլև կարող են եկամուտ, հաղթանակ, շահույթ բերել: Սիրային գործերում, երեխաների հետ հարաբերություններում հնարավոր է ծանոթ սցենարի կրկնություն:

Խեցգետին

Այսօր ոչ բոլոր Խեցգտետիններին կհաջողվի մնալ թիկունքում: Օրը նախադրյալներ է ստեղծում հետաքրքրությունների մասշտաբային բախումների համար: Կարող է ազդակ տրվել ձևափոխումների հերթական ալիքին: Շատերը կներգրավվեն իրադարձություններին՝ իրենց կամքից անկախ: Նույնիսկ ձգտելով չեզոքության՝ կարող եք ներքաշվել գործընկերոջ, ընտանիքի, կոլեկտիվի գործերին, գործնական կամ գաղափարական մրցակցության մեջ:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում կողմնորոշվել ինքնազգացողությամբ, ինչպես նաև պատասխանատվության կամ վտանգի իրական մակարդակով: Աշխատանքի ծավալը կարող է մեծանալ, անհանգստության պատճառները կարող են շատանալ, սակայն էներգիան անմնացորդ ներդնել արժե միայն իսկապես կարևոր առաջադրանքներում: Եթե ձեր հետաքրքրությունները չեն տուժում, չարժե անիմաստ ծախսել ռեսուրսները: Անկանխատեսելի վտանգի դեպքում արժե խնդիրը հնարավորինս շուտ վերացնել:

Կույս

Կույսերը կարող են ապրել սիրային, գործնական կամ ստեղծագործական ճգնաժամ: Հնարավոր են թարմացումներ՝ ոգևորության ներհոսքի, անսովոր դեպքի, երեխաների համար մտահոգության պատճառով: Անհանգստությունների արդյունքը դրական կլինի. մեծ է շահույթի, սիրային հաջողության, ստեղծագործական հաղթանակի հավանականությունը: Բացառված չէ, որ ձեր հաջողությունը նյութական տեսք ստանա: Հնարավոր է պարտքի անսպասելի մարում:

Կշեռք

Կշեռքներին աստղերը զգուշացնում են հավասարակշռության կորստի վտանգի մասին, խորհուրդ են տալիս խուսափել զայրույթից և ավելորդություններից: Նույնիսկ դրական հուզումներն այսօր հղի են սթրեսով: Բացասական զգացմունքները կարող են պատճառ դառնալ ընտանեկան կամ այլ սկանդալի, իրավիճակը կարող է թեժանալ և ընտրություն չթողնել: Չարժե մոռանալ ո՛չ դիվանագիտության մասին, ո՛չ էլ դիրքերից նահանջել՝ առանց մարտի՝ զիջելով իրավունքներ կամ տարածքներ:

Կարիճ

Կարիճները կարող են կոնֆլիկտի մասնակից կամ վկա դառնալ իրենց շրջապատում: Ոչ պակաս հետաքրքրություն կարող են առաջացնել դրամատիկ իրադարձություններն աշխատանքային կոլեկտիվում: Բացառված չէ, որ ձեր մասնակցությունը ակտիվ և կոնկրետ լինի, ինչ-որ մեկին շտապ օգնության հասնեք: Լավագույն պահը չէ ծրագրային գործողությունների համար, քանի որ իրավիճակը կարող է անկանխատեսելի լինել:

Աղեղնավոր

Աղեղնավորներն ազարտի ազդեցության տակ կարող են մոռանալ զգուշության և խելամտության մասին: Բացառված չէ, որ ձեր տնօրինության տակ հայտնվեն ոչ միայն անձնական, այլև ընդհանուր միջոցները: Որքան մեծ են խաղադրույքները, այնքան գայթակղիչ կարող է լինել խաղը: Գնումները և ներդումները ռիսկային կլինեն, սակայն շատերի բախտը կբերի: Առավելագույն հաջողությունը խոստանում են մտածված գործողությունները:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրն արդյունավետ, սակայն էներգատար կլինի: Դեր կխաղա հետաքրքրվածությունը, ոգևորությունը: Հնարավոր է հուզմունքի, սթրեսի պահ: Այսօր ակտիվության և կարծրատիպերը կոտրելու օր է: Հաջող պահ է ջանքերը համադրելու, խոչընդոտներ հաղթահարելու, կենսական կարևորության հարցեր լուծելու համար: Ուժերը և ժամանակն ավելի լավ է հատկացնել մեկ գերկարևոր առաջադրանքի: Անձնական ճգնաժամը կարող է բարենպաստ լինել:

Ջրհոս

Ջրհոսների համար արտաքին իրադարձություններից կարևոր կարող են լինել ներքին ապրումները: Հնարավոր է ինչ-որ բան վճռեք, արժեքների վերագնահատում կատարեք: Բացառված չէ լուսավորությունը: Խորհուրդ չի տրվում ստեղծագործական նախաձեռնությունը: Այս օրը կարելի է օգտագործել զգացմունքային և հոգևոր մաքրման, վերածնման, զոհաբերության համար: Հարմար պահ է անպետքություններին հրաժեշտ տալու համար:

Ձկներ

Ձկներին այս օրը կօգնի այլ կերպ նայել ապագային և մասնակիորեն փոխել դրա սցենարը: Պարադոքսների օր է: Աստղերը ձեզ չեն հակում սթրեսների. եթե դուք արկածներ չեք որոնում և փորձարկումների չեք ձգտում, ձեզ ոչինչ չի խանգարի հարմար և անվտանգ դիրք գրավել: Առավել լարված օր է սպասվում այն Ձկներին, որոնք ակտիվորեն մասնակցում են խմբի, հասարակության կյանքին կամ ինչ-ինչ կենսական կարևորության հարցեր են լուծում:

(Visited 5 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր