փետրվարի 26-ի աստղագուշակը

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս ժամանակ չկորցնել և ակտիվացնել ջանքերն ակտուալ ուղղություններով: Առաջին հերթին դա վերաբերում է ընկերների հետ շփմանը, խմբի կամ հասարակության կյանքին մասնակցությանը, համալիր թարմացումներին, յուրօրինակ գաղափարների առաջխաղացմանը: Չարժե հետաձգել համախոհների հետ հանդիպումը կամ ներդրումը կոլեկտիվ նախագծում, որը ձեզ համար կարևոր եք համարում:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում սահմանափակվել անհրաժեշտ գործերով, քանզի մոտալուտ ապագան կարող է ժամանակավորապես մշուշոտ լինել: Հնարավոր է ձեզ մոտ կասկածներ հարուցի մտերիմ մարդու պահվածքը կամ հարցականի տակ հայտնվի դեպքերի զարգացման հեռանկարն ընդհանրապես: Կարող է ավարտին հասնել քննարկումների փուլը, նոր կանոններ պահանջել շփումը: Չարժե նորից փորձել ճակատագիրը: Չի խանգարի փաստաթղթերում կարգի հաստատումը:

Երկվորյակ

Երկվորյակներին կյանքը հանգեցնում է մտածողության հերթական վերակառուցմանը: Կարող է ավարտին հասնել ուսման, ճանապարհորդությունների, աշխարհընկալման ընդլայնման, տեղեկատվական կամ հոգևոր ռեսուրսների կուտակման փուլը: Չարժե սահմանափակվել հաճելի արդյունքների ամփոփմամբ. ժամանակն է գիտելիքները և կապերը գործում կիրառելու: Ակտուալ է ծրագրերի շտկումը, նպատակին հասնելու գործիքների ցուցակի ճշտումը:

Խեցգետին

Խեցգետինների մոտ օրը կամրապնդի գաղտնի հույսերը: Կսկսեն հստակ ձևակերպվել ցրված մտքերն ու ծրագրերը: Բացառված չեն մտահղացումները՝ կապված ուսման, ճանապարհորդությունների, ճշմարտության որոնումների հետ: Լարված ռիթմից և անսովոր պայմաններից հոգնած Խեցգետիններին կգայթակղի հարմարավետ անկյունն իրական կամ վիրտուալ տարածքում: Աստղերը խորհուրդ են տալիս հաճելի զբաղմունքները համատեղել ակտուալ գործերի հետ:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում մոտ ժամանակներս ընդմիջում վերցնել ինտենսիվ արտաքին կյանքում: Իրավիճակը թույլ է տալիս ամփոփել հարաբերությունների հերթական փուլի արդյունքները: Չարժե ուռճացնել միևնույն գաղափարները, շարունակել անիմաստ վիճաբանությունները: Արժե վերջակետ դնել կամ դադար վերցնել ակտիվ գործնական համագործակցության մեջ: Ցանկացած ոլորտում չի խանգարի ուշադրություն դարձնել քողարկված տագնապեցնող միտումներին:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում կարգի բերել ընթացիկ գործերն ու փաստաթղթերը: Բացառված չէ պայմանագրի ավարտը, կողմնակի եկամտի աղբյուրի ժամանակավոր սառեցումը: Անցանկալի է շտապեցնել նախաձեռնությունները, այդ թվում՝ կապված աշխատանքի, համագործակցության որոնման հետ: Եթե առջևում քննություն, հարցազրույց, նշանակալի դեմքի հետ երկխոսություն է սպասվում, արժե ստուգել ձեր բարոյական պատրաստվածությունը:

Կշեռք

Կշեռքների մոտ կարող են ի հայտ գալ կամ ուժգնանալ կասկածները: Մտորումների առիթ կարող է դառնալ շփման ռեժիմի փոփոխությունը, տհաճ պարտականությունների կամ հիվանդության նշանների առաջացումը: Հնարավոր է ուշացում կամ ժամանակավոր դժվարություն ծրագրված գործողություններում: Բացառված չէ հարկադրված դադարը խաղում կամ սիրելի զբաղմունքում: Կարող է պակաս հասանելի դառնալ ձեզ հետաքրքրող մարդը, տեղեկատվության աղբյուրը:

Կարիճ

Կարիճները կարող են հույս ունենալ ոգևորության նոր ալիքի, ստեղծագործական կամ ռոմանտիկ արձակուրդի: Հաճելի նորություն կարող է դառնալ տնային պարտականությունների բեռից, ադմինիստրատիվ կամ այլ պատասխանատվությունից ազատումը: Կոնկրետ միջոցառումներ կամ նոր նախաձեռնություններ այսօրվա համար ծրագրել խորհուրդ չի տրվում, սակայն կարելի է երազել, խորհրդածության ենթարկել ծրագրերը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին իրավիճակը ստիպում է վերանայել շփման շրջանակը կամ կենցաղը: Հնարավոր է մոտ ժամանակներս ստիպված լինեք ավելի հաճախ լինել տանը, սերտորեն շփվել ընտանիքի անդամների հետ, ավելի խիստ վերահսկողության տակ պահել տնային գործերը: Միաժամանակ, հանգամանքները շատ Աղեղնավորների հակում են խորասուզվել սեփական հոգևոր աշխարհում կամ ճշմարտության որոնումների հետ կապված փիլիսոփայական հարցերի մեջ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել ստացվող տեղեկատվությանը և իրենց ներքին ձայնին: Չարժե անուշադրության մատնել հաղորդագրությունները, ինչպես նաև ցանկացած նշան, ակնարկ. ամենայն հավանականությամբ, ձեզ ցանկանում են ինչ-որ կարևոր բան հայտնել: Անցանկալի են հապշտապ որոշումները, ավելի լավ է տրամադրվել սպասման, խորհրդածության, տարբերակների համեմատման, տվյալների ստուգման շրջանի:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում վերանայել շփման ոճը և հետաքրքրությունների շրջանակը, ընդմիջում անել ուսման, ուղևորության, ելույթների փուլում: Մտքերը կարող են նոր ուղղություն ձեռք բերել՝ կապված որակավորման բարձրացման, կրկնվող հանդիպման կամ ճանապարհորդության, փաստաթղթերի վերաձևակերպման հետ: Գաղափարների ճգնաժամի հետ կարող են բախվել գրական աշխատանքով, ակտիվ շփումներ ենթադրող գործունեությամբ զբաղված Ջրհոսները:

Ձկներ

Ձկներին սպասվում է թարմ մտահղացումների ներհոսք կամ նախկին հետաքրքրությունների վերադարձ: Ձեր գաղափարների առաջխաղացման, ինչպես նաև ուրիշներինն օգտագործելու մեջ չի վնասի զգուշությունը: Չարժե շտապել հայտարարություններում, ծախսերում, փաստաթղթերի ձևակերպման մեջ, պատասխանատու որոշումներում: Այժմ շատ կարևոր է տրամաբանությունը զգացմունքներից, իրական կարիքները կեղծերից, ճշմարտությունը մոլորություններից զատելու ունակությունը:

 

(Visited 5 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր