«Առավոտ». Սոցապ նախարար. «Վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ տոլմա կերել»

loading...

3

Загрузка...

«Առավոտ». «Երեկ ԱԺ-ում «Առավոտ»-ի հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հորդորել է դրական բաներ ասել, դրական հարցեր տալ։

Թերթը հիշեցրել է, որ իր հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ իր ամենասիրած ճաշատեսակը տոլման է, ու դիտարկմանը, որ թոշակառուները այդ հարցազրույցը կարդան, կասեն՝ նախարարն ամեն օր տոլմա է ուտում, բա մե՞նք, Արտեմ Ասատրյանն արձագանքել է. «Դուք էլ թոշակառուների մի տվեք կարդան այդ հարցազրույցը։ Կարող է այդ հարցազրույցը ինչ-որ տոնական միջոցառման ժամանակ է եղել, կամ որ հարցրել են՝ չասե՞մ, որ տոլման է, ի՞նչ ասեի բա։ Վա՞տ բան է։ Ֆրունզիկին հիշո՞ւմ եք «Միմինո» ֆիլմում։ Ասում է՝ Ты любишь долма?, ասում է՝ нет, ասում է՝ потому что твоя мать не может готовить долма։ Հիմա իմ мать-ը կարողանում է, ես սիրում եմ այդ տոլման։ Բայց, իսկապես, շատ լավ հարց տվեցիք, վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ կերել»։

Մանրամասները ՝ թերթի համարում


Source: http://www.andradardz.am/


Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր