Քարաթափում Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Загрузка...

6

Նոյեմբերի 2-ին` ժամը 23:10-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է. տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և  մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ ժայռաբեկորները (մոտ 8-10 խմ) մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:


Source: http://www.andradardz.am/


Загрузка...

ՓԱԿԵԼ