Շատ համեղ ռոգալիկներ

Խմոր 1.

ԹԹվասեր — 200 գր.
ալյուր — 300 գր.
փխրեցուցիչ — 0,5 թ.գ.

Խմոր 2.

կարագ — 200 գր. (սենյակային ջերմաստիճանի)
ալյուր — 250 գր.
փխրեցուցիչ — 0,5 թ.գ.

Միջուկի տարբերակներ.

ջեմ
նութելլա
չամիչ
շաքարավազով ընկույզ

Պատրստման եղանակը.
1. 1-ին խմորը պատրաստելու համար ալյուրն ու փխրեցուցիչը մաղել թասի մեջ,  ավելացնել թթվասեր և խմոր հունցել

2.  2 -րդ խմորի  համար ալյուրն ու փխրեցուցիչը մաղել թասի մեջ, ավելացնել կարագը և խմոր հունցել:

3. Յուրաքանչյուր խմորից գունդ պատրաստել և դնել սեղանին

4. Յուրաքանչյուր գունդն առանձին-առանձին 1,5 սմ հաստությամբ գրտնակել և դնել իրար վրա

5. Ապա գրտնակել 1 սմ հաստությամբ և ծրարաձև ծալել

6. Կրկնել ևս 2 անգամ

7. Մեկ անգամ էլ բացել և ծրարաձև փակել, ապա դնել տոպրակի մեջ և 30 րոպե պահել սառնարանում

8. Սառնարանից հանել, 0,5 սմ հաստությամբ ուղղանկյունաձև բացել, բաժանել 2 երկար զոլերի և յուրաքանչյուրից 4-5 սմ հիմքով եռանկյունիներ կտրատել:

9. Եռանկյունու հիմքում դնել միջուկը և փաթաթել՝ թեթև ձգելով դեպի կողքեր, որպեսզի ռոգալիկի մեջտեղը հաստ չլինի

10. Դնել ջեռոցի տապակի մեջ և թխել 180% 12-15 րոպե

11.Սառեցնել և շաքարի փոշի ցանել:

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել