Լարված իրավիճակ Երևանում. նաիրիտցիները փակել են ճանապարհը՝ ասելով, որ «դիփունք խափում ին»

Загрузка...

26

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ի նշան բողոքի այսօր փակել են «Նաիրիտ» գնացող ճանապարհահատվածը և պահանջում են իրենց խնդիրների արդար լուծում։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դեպքի վայր են ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներն ու Երևանի ՃՈ ծառայողները։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ արդեն 5-րդ ամիսն է՝ իրենց չեն վճարվում խոստացված գումարները։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և Լյովա Խաչատրյանը շուրջ երեք ամիս առաջ հանդես էին եկել օրենսդրական նախագծով, որով առաջարկում են «Նաիրիտ» գործարանի կառավարման հետ կապված հատուկ ռեժիմ սահմանել օրենքով և ներդրումային նախագիծ ընդունել: Կառավարությունը նախագծին դրական եզրակացություն է տվել:


Source: http://www.andradardz.am/

Загрузка...

ՓԱԿԵԼ
ActionTeaser.ru - тизерная реклама