Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» եւ «ՍՎԴ» տիպի հրացաններ ու ականանետ. Արցախի ՊԲ (ֆոտո)

Загрузка...

Մարտի 9-ին եւ լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց:

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարեւելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր