ԽԽունջներ կարտոֆիլից

Բաղադրիչներ

1 կգ կարտոֆիլ (միևնույն չափսի)
50գր․ կարագ
100գր քերած պանիր
1-2 լոլիկ
70 գր․ խոզապուխտ,
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կիսել, ապա խաչաձև բարակ շերտերի բաժանել, սակայն ոչ մինչև վերջ, որպեսզի այն արտաքուստ ամբողջությունը պահպանի։
Խոզապուխտը կտրտել բարակ շերտերով, լոլիկը կիսալուսնաձև։
Կարտոֆիլի յուրաքանչյուր կտրվածքի մեջ հերթականությամբ մի կտոր խոզապուխտ և լոլիկ դնել։
Տապակը յուղել և կարտոֆիլները մեջը դասավորել։ Եփել 40 րոպե՝ 180 աստիճան տաքցրած ջեռուցում, ապա հանել վրան քերած պանիր լցնել, եփել ևս 5-10 րոպե՝ մինչ պանիրը հալվի և մի թեթև կարմրի։

sila-pro.org

(Visited 8 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր