«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Արմավիրի մարզ

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում դաշինքի առաջին կայանը եղել է Գրիբոյեդով գյուղը։ ՀՀ ՊՆ նախկին ղեկավար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, դիմելով բնակիչներին, ասել է. -…Մեր դաշինքի զգալի մասն են կազմում բազմաթիվ ազատամարտիկներից ձևավորված հասարակական կազմակերպությունները, որոնց շարքերում հմուտ հրամանատարներ կան, չափազանց պատրաստված զինվորներ, որոնց համար մեր հայրենիքի ճակատագիրը ամենակարևորն է: Մենք իրականության մեջ ձևավորել ենք մի թիմ, որը փորձառություն ունի: Եվ այսօր՝ այս ընտրությունների նախաշեմին, մեզանից յուրաքանչյուրը, ամբողջ ժողովուրդը պետք է որոշում ընդունի՝ ում տա իր ձայնը: ․․․Իսկ ձայնը տալու համար գոնե մեկ գործոն պետք է դեր կատարի՝ ինչ են արել այս մարդիկ իրենց ղեկավարման տարիներին: ․․․Իմ ղեկավարության ժամանակ լուրջ միջոցառումներ ենք ձեռնարկել անարդարության դեմ պայքարելու, արդարությունն ամրապնդելու, բանակում գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու նպատակով, և կատարված հետևողական աշխատանքների շնորհիվ կադրային քաղաքականության իրականացման, սոցիալական խնդիրների լուծման, նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման և հատկապես զորակոչի իրականացման հարցերում զգալի առաջընթաց ենք ունեցել: Իմ ղեկավարության ընթացքում պետական մակարդակի մի քանի զորավարժություն է անցկացվել, որոնցից վերջինը «Շանթ 2015»-ն էր: Իմ ղեկավարության ժամանակ բարձրացել է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, քանի որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են:

Подробнее: https://shabat.am/am/article/121160/-Ohanyan%E2%80%93Raffi%E2%80%93Oskanyan—dashinqi-andamnern-aycelel-en

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր