Ինչը երբեք չեն ներում հորոսկոպի տարբեր նշանները

Խոյ

Խոյերը չեն ներում այն մարդկանց, ովքեր իրենց ճանապարհն են անցնում: Կան նաև այնպիսի Խոյեր, ովքեր չեն կարող ներել անգամ շատ փոքր մի բան, մի թեթևակի թյուրիմացություն, սխալմունք, նրանք դրանից մեծ պատմություն են սարքում:

Ցուլ

Ցլերը չեն ներում նրանց, ովքեր իրենց հաղթում են: Արտաքնապես նրանք հանգիստ են թվում, սակայն ներսից նրանց լցնում է ատելությունը, քանի որ նրանք միշտ ցանկանում են լինել առաջինը: Նրանք նաև ատում են, երբ իրենց անտեսում են:

Երկվորյակներ

Հորոսկոպի այս ներկայացուցիչները տանել չեն կարողանում հիմարներին և սահմանափակ մարդկանց, ում հետ խոսելու ոչինչ չկա: Նրանք փնտրում են այնպիսի մարդկանց, ովքեր նրանց կարող են հետաքրքրել իրենց հետաքրքիր զրույցներով:

Խեցգետին

Խեցգետիններն ատում են այն մարդկանց, ովքեր դրժում են իրենց խոսքը: Դուք երբեք չեք արժանանա նրանց ներմանը, եթե ինչ-որ բան խոստացել եք և չեք կատարել: Նրանք ամեն կերպ կցուցադրեն, որ զազրում են ձեզնից:

Առյուծ

Առյուծներին հունից հանում են աննպատակ մարդիկ: Նրանք տանել չեն կարողանում ձրիակերներին, ովքեր ողջ կյանք ապրում են ուրիշի հաշվին: Ինքնուրույնության բացակայությունը նրանց կողմից ներման չի կարող արժանանալ: Բացի այդ՝ Առյուծները երբեք չեն ների դավաճանությունը:

Կույս

Կույսերն ատում են անազնվությունը: Փոքրոգի քայլը նրանք երբեք չեն ների: Դրանից բացի՝ նրանք չեն ներում անհավատարմությունն ու անամոթությունը:

Կշեռք

Կշեռքներն ատում են ժլատ մարդկանց: Նրանք կարող են լինել շատ առատաձեռն, սակայն դիմացինից էլ նույնն են ակնկալում:

Կարիճ

Կարիճները գնահատում են նպատակասլացությունը և կատարելագործվելու ցանկությունը, ուստի տանել չեն կարողանում աննպատակ և տեղում դոփող մարդկանց: Բացի այդ՝ նրանք ատում են անպատկառ, անհարգալից և ոչ սկզբունքային մարդկանց:

Աղեղնավոր

Աղեղնավորները, ինչպես և Երկվորյակները, տանել չեն կարողանում անհետաքրքիր մարդկանց, ում հետ հնարավոր չէ ընդհանուր թեմա գտնել: Բացի այդ՝ նրանք տանել չեն կարողանում նախանձով լցված մարդկանց:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ատում են ծուլությույնը: Եթե ձեր ծուլության արդյունքում նրանք են տուժում, ապա ներման հույս անգամ չունենաք: Նրանք ձեզ պարզապես կջնջեն իրենց կյանքից:

Ջրհոս

Ջրհոսները չեն ներում անհիմն ագրեսիան: Նրանք բավականին հանգիստ են և ունակ ներելու շատ բաներ: Սակայն նրանք երբեք չեն հանդուրժի, եթե ինչ-որ մեկին վատություն են անում, առանց պատճառի, պարզապես զվարճանալու նպատակով:

Ձկներ

Ձկները տանել չեն կարողանում այն մարդկանց, ովքեր նրանց ցուցումներ են տալիս, չնայած որ իրենց հետ նույն հարթության վրա են գտնվում: Նրանք չեն ներում այն մարդկանց, ովքեր հանրային են դարձնում իրենց թերությունները և դրա վերաբերյալ կատակում են:


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր