Պատկերացնո՞ւմ եք, որ Ադրբեջանի նախագահն ու փոխնախագահը մի անկողնում են քնում․ թուրք հաղորդավար

Թուրքական Fox TV-ի հեռուստահաղորդավար Մուրադ Գյուլօղլուին հեռացրել են աշխատանքից ուղիղ եթերում Ադրբեջանի նախագահի ու փոխնախագահի մասին ծաղրական արտահայտության համար։

Թուրքական Gazetevatan պարբերականի փոխանցմամբ՝ Fox TV հեռուստաընկերության «Զարթուցիչ» հաղորդման ժամանակ հաղորդավար Մուրադ Գյուլօղլուն ուղիղ եթերում ասել է․ «Պատկերացնո՞ւմ եք, որ Ադրբեջանի նախագահն ու փոխնախագահը մի անկողնում են քնում»։

Այս խոսքերից հետո հեռուստաընկերության ղեկավարությունը աշխատանքից հեռացրել է Մուրադ Գյուլօղլուին՝ սակայն հերքելով, թե դա կապ ունի Ալիեւին ծաղրելու հետ։

https://news.am

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր