Կարիճներն այսօր ռոմանտիկ արկածներ կունենան․ մարտի 14-ի աստղագուշակ

Խոյ:  Այսօր անհասկանալի իրավիճակում կհայտնվեք։ Կհանդիպեք մեկին, ով առաջին հայացքից դաժան ու լուրջ մարդու տպավորություն է թողնում, սակայն իրականում պաշտպանվում է։ Մինչ այդ մարդու մասին կարծիք կազմելը, թույլ տվեք նրան բացահայտվել ձեր առաջ։ Հնարավոր է, որ ապագայում նա ձեզ համար կարևոր ու անփոխարինելի մեկը դառնա։

 

Ցուլ:           Դուք գործի եք դնում ձեր բոլոր ուժերը, որպեսզի հաջողության հասնեք։ Դուք կարողանում եք մրցակցել և սովորաբար հաղթում եք։ Ձեր միակն խնդիրն էներգիայի չափազանց մեծ պաշարն է։ Փորձեք վազքով զբաղվել, դա կհանգստացնի ձեզ։

 

Երկվորյակ:     Աշխատանքը մի քանի մասի բաժանեք և կհասկանաք, թե ինչքան հեշտ է ամեն բան ստացվում։ Այսօր ուշադրություն դարձրեք մանրուքներին, քանի որ դրանք շատ կարևոր են ձեր աշխատանքում։ Ինչպես նաև փորձեք հանգստություն պահպանել, քանի որ հակառակ դեպքում ամեն բան կձախողեք։

 

Խեցգետին:       Այսօր կզգաք, որ ձեր ուղեղին որոշակի նոր պաշար է հարկավոր։ Անջատեք հեռուստացույցն ու փորձեք գիրք կարդալ, հետևել, թե ինչ է կատարվում բակում, խոսել ընկերների հետ, անել այն, ինչ վաղուց չեք արել։ Կարող եք փորձել նկարել կամ ինչ որ բան գրել և այլն։ Այս ամենը չափազանց անհրաժեշտ է ձեզ, քանի որ արջևում կարևոր նախագիծ ունեք։

 

Առյուծ:         Եթե այսօր հավատաք, որ այն, ինչ տեսնում եք իրական է, ապա դա այլևս անհավանական չի թվա ու սովորական կդառնա։ Հավատացեք ձեր ուժերին ու հաջողության կհասնեք։ Հնարավոր է, որ այսօր ավելի մոտենաք այն նպատակին, որին վաղուց եք ձգտում։

 

Կույս:         Դուք շատ լավ կարողանում եք բացասական իրադարձությունները ձեզ համար շահեկան ու դրական դարձնել։ Այսօր այդ կարողությունը պետք կգա։ Այժմ ձեր շուրջն այնպիսի մթնոլորտ եք ստեղծել, որը ոչ միայն ձեզ է դուր գալիս։ Փորձեք գոհ լինել այս իրավիճակից, քանի որ այն կարող է երկար չտևել։

 

Կշեռք:          Ապագան անկանխատեսելի է, այնպես որ մի անհանգստացեք, եթե դեռ չեք կողմնորոշվել, թե ինչ եք անելու ձեր հետագա կյանքում։ Ծագող խնդիրներն աստիճանաբար լուծեք ու փորձեք չհուսալքվել, եթե ինչ որ բան չստացվի։ Կյանքը լի է անակնկալներով, և շատ կարևոր է, որ կարողանաք այն գնահատել ու ընդունել։

 

Կարիճ:       Այսօր ռոմանտիկ արկածներ կունենաք։ Հնարավոր է, որ առավոտյան չզգաք դա, սակայն օրվա ընթացքում կհասկանաք, որ ձեր շուրջը միայն սեր է։ Այնպես որ, աշխատեք այսօր լավ տեսք ունենալ, քանի որ կարող եք ձեր կյանքի երկրորդ կեսին հանդիպել կամ, եթե գտել եք նրան, ապա հաճելի ժամանակ անցկացնել նրա հետ։

 

Աղեղնավոր:       Մի սահմանափակեք ձեզ մինչ ինչ որ բան անելը։ Դուք կարող եք ավելի մեծ բարձրունքի հասնել, քան կարծում եք։ Ինչպես նաև, պետք չէ չափից շատ պահանջել ինքներդ ձեզնից, դա կարող է կոտրել ձեր եռանդը։ Այսօր կարող եք անել այն, ինչ ցանկանում եք ու երբեք չեք մտածել, որ կարող եք անել։

 

Այծեղջյուր:       Դուք միշտ կարողացել եք փոքրիկ միջոցառումներ կազմակերպել և այսօր այդ կարողությունը ձեզ պետք կգա։ Ձեզ կհաջողվի ուրախացնել բոլոր հյուրերին ու հիանալի միջոցառում ստանալ։ Միայն թե, փորձեք ինքներդ հաճույք ստանալ գործընթացից, այլ ոչ պարզապես հոգնել կատարվող իրադարձություններից։

 

Ջրհոս:       Այսօր «պատասխանատվություն» բառը կնյարդայնացնի ձեզ։ Չեք ցանկանա անել այն, ինչ ձեզնից պահանջում են շրջապատի մարդիկ, քանի որ կկարծեք, որ ուրիշ մեկը կարող է անել դա։ Սակայն, ստիպված կլինեք անել այն, ինչ ասում են, իսկ ավարտելուց հետո կհամոզվեք, որ դուք միակն էիք, ով կարող էր անել դա։

 

Ձկներ։     Չկա ավելի տանջալից երևույթ, քան չպահված խոստումն է։ Այսօր կհասկանաք, որ ինչ որ բան եք մոռացել և դա կտանջի ձեզ ամբողջ օրվա ընթացքում։ Փորձեք կենտրոնանալ ու հիշել դա, քանի որ հնարավոր է, որ դա շատ կարևոր լինի ձեր ու ձեր մտերիմների համար։

(Visited 3 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր