Եթե Շահենիս գլխից մի մազ պակասի…Բախում կառավարության շենքի առաջ՝ ցուցարարների և ոստիկանների միջև

«Հաց բերողին» Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով երթի  մասնակիցները, կառավարության շենքի առաջ ապարդյուն սպասելով վարչապետի օգնականին, որ երեկ խոստացել էր իրենց պահանջագրին պատասխանել, փորձեցին նստացույց իրականացրել Հանրապետության հրապարակի կենտրոնում:

Загрузка...

Սակայն ոստիկանները, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, գետնին նստած երիտասարդներին ստիպեցին դադարեցնել ակցիան:

Ոստիկանների ուշադրության կենտրոնում կրկին Շահեն Հարությունյանն էր՝ ազատազրկված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին:

Ոստիկաններին հաջողվեց Շահենին հեռացնել նստացույցի վայրից և ցույցի մասնակիցները կարծեցին, թե նրան բերման են ենթարկելու ու սկսեցին վանկարկել նրա անունը: Իսկ Շահենի մայրը նացականչում էր՝ Եթե Շահենիս գլխից մի մազ պակասի, ես չգիտեմ, թե ինչ եմ անելու…դառնալու եմ մահապարտ…

Ավելի ուշ, Շահենին ոստիկաննեչը բաց թողեցին ու նա բարձրախոսով կրկնեց, որ իրենք սպասում են վարչապետի օգնականի պատասխանին:

Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում են նաև երիտասարդների մայրերը. նրանցից մեկը, քաշքշուկի ժամանակ, ոստիկաններին հորդորում եմ բաց թողնել իր որդուն:

http://asekose.am


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր