Պավել Մանուկյանը դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին

Pavel

Սասնա ծռեր խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին.

« Հարգելի պարոն Կարապետյան Ցավով տեղեկացա, որ ազատամարտիկ Արթուր Սարգսյանը՝ մեզ՝ Սասնա ծռերիս Հաց բերողը, չի հուղարկավորվելու Եռաբլուր պանթեոնում: Հուսով եմ, հաշվի առնելով արցախյան ազատամարտում իմ համեստ ծառայությունները, հետմահու կարժանանամ Եռաբլուրում հուղարկավորվելու պատվին:

Սակայն, 2016թ. հուլիսի 26-ին հայոց ազատամարտի երկնակամարում փայլատակեց մի աստղ, ով իր սխրանքով գերազանցեց ինձ, և ոչ միայն ինձ: Ուստի, խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում:

Հարգանքով՝ Պավլիկ Մանուկյան Սասնա ծուռ, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, 20.03.2016թ.»:
Աղբյուր՝

(Visited 4 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր