Ո՞վ է ԱԺ պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանը

ԱԺ ընտրություններում թիվ 4 ընտրատարածքում որպես ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրված անկուսակցական Հարություն Կարապողոսյանը ծնվել է 1955թ. մայիսի 1-ին՝ ավանդական բժիշկների ընտանիքում: Ունի երկու եղբայր: Մինչ 1957 թվականը Կարապողոսյանների ընտանիքը բնակվել է Սարի թաղում, այնուհետև տեղափոխվել Էրեբունու համայնքի Նոր Արեշ թաղամաս: Սովորել է Երևանի N45 միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի անտառտեխնիկայի ակադեմիայում, ապա տարիներ անց ընդունվել և ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան: Իր առաջին աշխատանքը եղել է ատաղծագործությունը, ապա զբաղվել է մանկավարժությամբ, այնուհետև աշխատել է փոխտնօրեն և տնօրեն։ Ամուսնացած է, ունի երկու որդի, չորս թոռ: Հասարակական-քաղաքական գործունեությամբ Հարություն Կարապողոսյանը սկսել է զբաղվել 90-ականների վերջին՝ ընտրվելով Էրեբունի համայնքի ավագանու անդամ, այնուհետև 2009-ից ընտրվել և հանդես է եկել Երևան քաղաքի ավագանու կազմում:Հիմնադրել և տասը տարի ղեկավարել է Էրեբունու «ԲՀԿ» համայնքային կառույցը։ Ներկայումս Հարություն Կարապողոսյանը անկուսակցական է։ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում գտնվում է 2-րդ համարի ներքո: Ընտրվելու դեպքում Կարապողոսյանը պատրաստվում է ձեռնամուխ լինել բազմաթիվ ծրագրերի իրականացմանը և խնդիրների լուծմանը: Դրանք կլինեն օրենսդրական նախաձեռնությունների տեսքով և ուղղված կլինեն մշակույթի, կրթության և սոցիալական խնդիրների լուծմանը: Հարություն Կարապողոսյանն իր ընտրողների առաջ հանդես է գալու աշխատելու, միասին արարելու և իր քաղաքացուն մշտապես օգտակար լինելու խոստումներով: Թեկնածուն իր քաղաքական տեսլականն է համարում աշխատանքով ու փոխադարձ վստահությամբ ժողովրդին պիտանի լինելը: Նյութի աղբյուրը` Yelaket.am

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր