Հարթ որովայն ունենալու նախապայմանները

Բոլորն են ցանկանում հարթ և գեղեցիկ որովայն ունենալ, սակայն ավելորդ կիլոգրամներն ու ճարպերը խանգարում են այս հարցում: Ի՞նչ է անհրաժեշտ անել՝ որովայնի ճարպերից և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Նախ՝ չափազանց կարևոր է սննդակարգը կարգավորելն ու վարժություններ կատարելը: Առանց այս ամենի՝ որովայնի ավելորդ ճարպերից ազատվելու փորձերը կձախողվեն:

Ճիշտ սննդակարգ՝ հարթ որովայնի համար

Պետք է հիշել, որ սննդակարգում պետք է ներառվեն ցածր կալորիականությամբ մթերքներ, և պետք է կրճատվի ածխաջրերով հարուստ մթերքների օգտագործումը:

Մթերքներ, որոնք պետք է բացառվեն սննդակարգից.

  • Արագ սնունդ և յուղոտ կերակուրներ, երշիկեղեն, մայոնեզ:
  • Քաղցրեղեն, սպիտակ հաց և կաթնային շոկոլադ:
  • Ալկոհոլ. սպիրտային ըմպելիքները բարձր կալորիականություն ունեն, ինչպես նաև ջրազրկում են օրգանիզմը:
  • Աղը խթանում է օրգանիզմում հեղուկի կուտակումը, ինչն էլ կարող է ճարպակալության պատճառ դառնալ:
  • Մի մոռացեք ջուր խմելու մասին: Օրական 1.5-2.5 լ ջուր պետք է խմել՝ կախված մարմնի քաշից և ծանրաբեռնվածության աստիճանից:

Բացի այդ, չափազանց կարևոր է նաև մարզվելը: Եթե ցանկանում եք արագացնել ավելորդ կիլոգրամների այրման գործընթացը, ապա ձեզ ենք առաջարկում կատարել ներկայացված վարժությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

(Visited 66 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր