Թուրքիայում լույս է տեսել Անդրանիկ Ծառուկյանի գրքի թուրքերեն թարգմանությունը

loading...

129

Ստամբուլում հայկական «Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» գրքի թուրքերեն թարգմանությունը:

Ինչպես տեղեկանում ենք հրատարակչության պաշտոնական կայքից, գիրքն թուրքերեն է թարգմանել Քլեմանս Զաքարյան Չելիքը, խմբագրել են Ռոբեր Քոփթաշն ու Արթուն Գեբենլիօղլուն:

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականին Բեյրութում: Այն պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին Դեյր Զորի անապատով Հալեպ գաղթած հայ որբերի և նոր գաղթավայրում ապրած դժվարությունների մասին:

Загрузка...

«Իրենց հասակից մեծ գործեր ձեռնարկող և կյանքից իրենց հասանելիք ամենամեծ բաժինը պոկել աշխատող այդ որբերի մոտ չքավորության ու ոչ ոք չունենալու զգացողությունը հասնում էր մինչև ոսկրածուծ, սակայն դա նրանց չէր խանգարում ապրել մի աշխարհում, որի օրենքները հենց նրանք էին սահմանել»,- գրքի նկարագրության մեջ այսպես է ներկայացրել Ծառուկյանի ստեղծագործությունն «Արաս» հրատարակչությունը:


Source: http://www.andradardz.am/


Նման նյութեր  

loading...
Загрузка...
-->

ՓԱԿԵԼ