Ինչ փոփոխություններ կլինեն 2018 թվականից Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում

Ինչ փոփոխություններ կլինեն 2018 թվականից Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը ներկայացրել է այն փոփոխությունների ցանկը, որոնք 2018 թվականից ներառվելու են Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում:

2018 թվականից եվրագավաթներում կկատարվեն հետևյալ փոփոխությունները.

• Ամենաբարձր վարկանիշ ունեցող Եվրոպական ֆուտբոլային միությունների ուժեղագույն 4 թիմերը միանգամից կհայտնվեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
• Ակումբային գործակիցները հաշվերլու նոր համակարգ. ակումբները կգնահատվեն բացառապես իրենց ցույց տված արդյունքներով, այսինքն՝ տվյալ երկրի ֆուտբոլային միության վարկանիշը չի ազդի ակումբի վարկանիշի վրա (բացառություն. եթե ակումբի վարկանիշը ցածր է ֆուտբոլային միության վարկանիշի 1/5-ից)
• Գործակիցների հաշվարկման ժամանակ նկատի են առնվելու այդ մրցաշարում ակումբի պատմական հաջողությունները: Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում հաղթող թիմերը լրացուցիչ միավորներ կստանան:
• Երկու մրցաշարերում զգալիորեն կավելանան ակումբների և առաջնությունների ներդրումները:
• Ֆինանսների բաշխման նոր քառաստիճան համակարգը (բազային վճարումներ, վճարումներ արդյունքի, անհատական գործակցի և մարքեթինգային նիշի համար) ավելի շատ կխրախուսի մարզական նվաճումները:

 

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել