ԱԺ ընտրություններ. ԿԸՀ-ն արձանագրությամբ ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ կայացած նիստում ամփոփեց ապրիլի 2-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները։

Համաձայն այդ տվյալների՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ ՀՀԿ՝ 49,12%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32%, «Ելք»՝ 7,77%, ՀՅԴ՝ 6,57%։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նախնական արդյունքների արձանագրությունը, որն ստորագրեցին ԿԸՀ  անդամները։

Ըստ այդմ՝ կուսակցությունների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Ելք» կուսակցությունների դաշինք —  122049, 7,77 %

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 14746, 0,94%

«Հայկական վերածնունդ» կուսակցություն – 58277, 3,71%

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք – 428965, 27,32%

«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք – 25975, 1,65%

Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 771247, 49,12%

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 11745, 0,75%

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր