Եթե սա չվերջանա, խնդրում եմ, ոտքի հանիր բոլորին.Բաքվում ձերբակալված Մարատ Գալուստյանի հեռախոսազրույցը քրոջ հետ (ձայնագրություն)

Tert.am-ը գրում է.

Բաքվում ձերբակալված հայազգի Մարատ-Ուելդանով Գալուստյանի քույրը հրապարակել է եղբոր հետ վերջին՝ մարտի 31-ին ունեցած հեռախոսազրույցը՝ գրելով, որ այլևս չի կարող սպասել դատարանի որոշմանը:

«Եթե ես ապրիլի 9-ին տուն չգնամ, ինձ մոտ նյարդային խանգարումներ կլինեն: Ես ինձ շատ վատ եմ զգում: Դիմանում եմ, քանի որ հույս ունեմ, որ այս ամենը կվերջանա: Եթե սա չվերջանա, Մարիաննա, խնդրում եմ քեզ, ոտքի հանիր բոլորին, ասա ինչ ուզում ես, ես քեզ շատ եմ խնդրում, որովհետև ես արդեն այս ամենը տանել չեմ կարողանում: Սա մարդկային չէ: Ես չեմ կարող այստեղ մնալ, սա իմ տեղը չէ»,-պատմել է Մարատ Գալուստյանը՝ քրոջը խոստովանելով, որ իրեն Բաքվի բանտում ծեծել են:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Հիշեցնենք նաև, որ Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել