Հայաստանին օգնություն է պետք. Շառլ Ազնավուրը Իվան Ուրգանտի հյուրն է (Video)

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, որը ապրիլի 5-ին Կրեմլում հանդես է գալու մենահամերգով, հյուրընկալել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Վեչերնի Ուրգանտ» հաղորդմանը:

Ազնավուրը պատասխանել է Իվան Ուրգանտի այն հարցին, թե ուր են ուղղվելու համերգի տոմսերի վաճառքից ստացված գումարները:

«Հայաստանին օգնություն է պետք: Այդ փոքր երկիրը շրջապատված է այլ երկրներով, որոնցից մի քանիսը բարեկամներ են, մի քանիսը՝ թշնամիներ: Ես կցանկանային տեսնել միայն բարեկամների, բայց պետք է, որպեսզի նրանք ունենան այնպիսի մենթալիտետ, ինչպիսին մենք ունենք: Դա մենթալիտետի հարց է: Դա նավթի կամ հողի հարց չէ, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է, որպեսզի մարդը մարդ մնա»,-ասել է Ազնավուրը:

Շանսոնյեն նաև պատմել է իր ընտանիքի մասին: Անդրադառնալով կնոջ հետ հարաբերություններին՝ նա ասել է, որ հարաբերությունների երկարակեցության գաղտնիքը դաստիարակությունն է և բնավորությունները համադրելու կարողությունը: Այս տարի զույգը նշում է ամուսնության 50-ամյակը:

«Տաքն ամուսնացավ սառի հետ: Ես հայ եմ, նա շվեդուհի: Ամեն ինչ հիանալի աշխատում է մինչև օրս»,-ասել է Ազնավուրը:

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել