«ՀԺ»․Շաքար եւ մանդատ․ ՀՀ-ում շաքարի գինը շարունակում է բարձրանալ, իսկ «մեծ բարերարը» կրկին պատգամավոր է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին շաքարավազը Հայաստանում անցած տարվա մարտի համեմատ թանկացել է 14.9 տոկոսով: Բայց միջազգային շուկայում գների դինամիկան այլ է:

Խնդիրն այն է, որ անցած տարվա մարտի համեմատ միջազգային շուկայում, մասնավորապես Լոնդոնի ֆոնդային բորսայում շաքարի գինը չնչին է բարձրացել` մոտ 3 տոկոսով: Այս տարվա սկզբի համեմատ մարտին շաքարի գինը միջազգային շուկայում նվազել է 21 տոկոսով, իսկ փետրվարի համեմատ` 16 տոկոսով: Հայաստանում շաքարը, ըստ ԱՎԾ-ի, էժանացել է ընդամենը 0.2 տոկոսով:

Ամիսներ շարունակ մամուլում պարբերաբար ապացուցվում է շաքարի գնի անտրամաբանական լինելը, սակայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դա բոլորովին չի հետաքրքրել: Իսկ շաքարի մոնոպոլիստ եւ «մեծ բարերար» Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ ցուցակով կրկին դարձավ ԱԺ պատգամավոր»:

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել