10 անհաջող համադրություններ, որոնք կփչացնեն ցանկացած կերպար

Մերօրյա նորաձևությունը մեզ շատ բան է թույլ տալիս, սակայն անգամ այդ պարագայում հարկավոր է տաղանդ և գեղեցիկի զգացողություն գրագետ կերպով անհամադրելին համադրելու համար:

1. Երկու և ավելի օվերսայզդ (oversized) հագուստ մեկ լուքի մեջ

 

Մեկից ավելի օվերսայզդ ոճի հագուստ կրելով՝ դուք կարող եք ձեր կազմվածքը անձև դարձնել:

2. Թափանցիկ զուգագուլպաներ + ձմեռային իրեր

Հարկավոր չէ փորձել կրկնօրինակել ամենն, ինչ տեսնում եք նորաձևության բեմահարթակի վրա: Ձմռանը հարկավոր է կրել ամուր/հաստ զուգագուլպաներ:

3. Կաշվե տաբատ + կաշվե բաճկոն + կաշվե կոշիկներ

Այո՛, կաշվե իրերը շատ նորաձև են, սակայն հարկավոր է չափը չանցնել: Լուքի մեջ բավարարվեք կաշվե հագուստի մեկ մասով:

4. Բերետ + սպորտային վերարկու

Սրանք պարզապես անհամադրելի իրեր են, այսպես ասած՝ արիաներ են տարբեր օպերաներից:

5. Սպորտային տաբատ + բարձրակրունկներ

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ նորաձևության ցուցադրությունների ընթացքում տեսած ամեն բան չէ, որ պետք է առօրյա տեղափոխել: Այս համադրությունը պետք է մնա բեմահարթակում:

6. Կարճ բլուզ + լեգինսներ (ջինսերի կամ տաբատի փոխարեն)

Ո՛չ, ո՛չ և ո՛չ: Լեգինսները թողեք մարզասրահների համար, իսկ առօրյայում կրեք ջինսեր կամ էլ այլ կտորից տաբատներ:

7. Sneaker-ներ + skinny ջինսեր

Sneaker-ները նորաձև էին 5-7 տարի առաջ, վերջապես հրաժեշտ տվեք դրանց և նայեք առաջ:

8. Ծնկից կիսաշրջազգեստ + մինչև ծունկը երկարաճիտ կոշիկներ

Սա պարզապես ահավոր է, անճաշակ է և կարճացնում է ձեր ոտքերը:

9. Կարճ բլուզ + ցածր մեջքով ջինսեր

Սա կարճացնում է ձեր ոտքերը և երկարացնում մարմնի վերևի հատվածը, ինչը չափազանց տգեղ է և աղավաղում է ձեր կազմվածքը:

10. Կապրոնե զուգագուլպաներ + բաց քթով կոշիկներ

Սա ոչ միայն տգեղ է, այլև անիմաստ: Եթե պատրաստվում եք կրել զուգագուլպաներ, ապա ընտրեք փակ և դասական կոշիկներ:

(Visited 8 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր