Այդ ղարաբաղցին ես եմ, պարոնայք ընկերներ

f25ea403436fbdda07fc8f07c51b83a2

«… Ահավասիկ՝ մի ղարաբաղցի մեզ մեղադրում է այն բանում, որ Բաքու-Ջեյհան է կառուցվել, Ադրբեջանի նավթը հոսել է Արեւմուտք, Արեւմուտքից միլիարդավոր դոլարներ են եկել Ադրբեջան, ներդրումներ են արվել, Բաքուն ռազմական բյուջե է մեծացրել, իսկ Հայաստանում սպասում են ինչ-որ հրաշքի կամ պարզապես աշխարհի վերջին: Ու այդ ղարաբաղցու «տանձին» էլ չէ, որ արդեն 25 տարի ողջ հայ ժողովուրդը միայն Ղարաբաղի խնդրով է ապրում ու Ղարաբաղի համար»,- գրում է Էդիկ Անդրեասյանը: (http://hraparak.am/?p=143014&l=am%2Fxarabaxcu+munatic+astvac+heru+tani+)

Նախ, ինչու՞ 25 տարի, հայ ժողովուրդը միշտ էլ ապրել եւ ապրում է Ղարաբաղի խնդրով ու Ղարաբաղի համար, միշտ համարել է, որ հայկական Արցախը բռնակցված է Ադրբեջանին, պայքարել է այդ անարդարության դեմ եւ հասել հաջողության: Երկրորդ, եթե ասվում է, որ Բաքու-Ջեյհանը կառուցվել է, Ադրբեջանը միլիարդավոր (գործնականում՝ մի քանի հարյուր միլիարդ) դոլարների եկամուտ է ստացել, մեծացրել է ռազմական բյուջեն, իսկ նույն տարիներին մենք Սփյուռքի միջոցների հաշվին զարկ ենք տվել շինարարությանը, դա նշանակում է, որ «մի ղարաբաղցի մեղադրում է Հայաստանին եւ հայաստանցիների՞ն»:

Եթե մարդը խնդիր է դրել գովել 1998-2008թ.թ. «անավարտ տասնամյակը», թող այդպես էլ ասի: Ի՞նչ կա դրանում, որ ուղիղ խոսքը թողած՝ ընկել է մանվածապատության դաշտը եւ վերագրումներ է անում: Ինչպես, օրինակ, այստեղ. «Գիտե՞ս ինչ, տղա ջան, Ադրբեջանում շատ նավթ, Բաղդադում էլ շատ խուրմա կա: Հետո՞: Մի՞թե նավթի առկայությունն Ադրբեջանում քեզ համար պատճառ է այդ երկրից խաղաղություն մուրալու համար»:

Ո՞վ է ումից ինչ մուրում կամ պահանջում՝ թողնենք հեղինակի երեւակայությանը: Մեջբերում եմ անցյալ տարվա իմ տեսակետը. «Եթե թշնամին հասներ Մարտակերտ և Հադրութ, որևէ մեկը կրակի դադարեցման նախաձեռնությո՞ւն էր ցուցաբերելու, Ադրբեջանն ընդունելո՞ւ էր, ի՞նչ պայմաններով… Եկեք այս կտրվածքով նայենք: Ամփոփ ասեմ՝ ապրիլյան քառօրյան կանխել է Ալեքպոլ-2 –ը»:

http://www.tert.am/am/news/2016/04/07/VahramAtanesyan-VardSimonyan/1985714

Իսկ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին ասել եմ հետեւյալը. «Ես պարզ ասացի իմ տպավորությունը՝ քառօրյա պատերազմում Հայոց զինուժը կանխել է Ալեքսանդրապոլ-2-ը, և եթե մինչ այդ խաղաղապահներ մտցնելու խնդիր չի լուծվել, ապա այսուհետ՝ առավել ևս: Ադրբեջանը տնտեսական անկման մեջ է, չի կարողանում վճարել ձեռք բերած սպառազինությունների դիմաց: Առաջիկայում Բաքուն զրկված է իրեն միլիտարիստական շռայլություններ թուլ տալու հաճույքից»:

Այդ օրերին՝ 2016թ. ապրիլին ի՞նչ է գրել, ասել կամ արել Էդիկ Անդրեասյանը՝ չգիտեմ, չեմ ուզում իմանալ: Իմ խնդիրը չէ, պարզապես երկու դիտողություն ունեմ: Առաջին, «մուննաթը» թուրքերեն բառ է, այդքան ազգայնական տղայի լեզվին ու ոճին հարիր չէ: Երկրորդ, թող, ինչպես ասում են, ձվի մեջ մազ չփնտի: Հայաստանի առաջին նախագահի մասին իմ տեսակետը չի փոխվել, ասել եմ տարիներ առաջ. «Միգուցե Լեւոն Տեր-Պետրոսյանն իրոք մարգարե է, բայց այս պահի դրությամբ մեր ժողովուրդը մտածում է ոչ այնպես, ինչպես ինքն է կարծում»: //www.7or.am/am/news/view/19902

Բայց թե ինչու՞ է մարդու սրտին այդքան կպել «ողբասացությունը մեզ մոտ կարծես լավ է ստացվում» ասածս, դա է ամենահետաքրքիրը: Ի՞նչ է հասկացել…. Ավելի ճիշտ՝ ո՞վ է ինչ հասկացրել եւ լարել «մի ղարաբաղցու» դեմ: Իսկ այդ ղարաբաղցին ես եմ, պարոնայք ընկերներ….

Նյութի աղբյուրը ` hraparak.am

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր