Ալիևը Սոլովյովի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ հանդիպել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ: Այդ մասին ասված է երկրի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Սոլովյովը նշել է, որ առաջին անգամ է գտնվում Բաքվում։

Իլհամ Ալիևն ասել է, որ «ակտիվ աշխատանք է տարվում» ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ: Ալիևը նաև առիթը բաց չի թողել հաղորդավարին հակամարտության հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշումը ներկայացնելու համար:
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են մարդասիրական կապերի, այդ թվում՝ մեդիայի, ինչպես նաև բոլոր մյուս ոլորտներում:

 

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր