Հրապարակվել է Ստոկհոլմի կենտրոնում հարձակման պահի տեսագրությունը (տեսանյութ)

Լրատվամիջոցները հրապարակել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնում տեղակայված խանութներից մեկի տեսահսկման խցիկների ֆիքսած տեսագրությունը, որի կողքով անցել է բեռնատարը՝ մինչ ամբոխի մեջ մխրճվելը։

Տեսանյութում երևում է՝ ինչպես են մարդիկ վազում այսուայն կողմ՝ փրկվելու համար։ Ոմանք հասցնում են խանութ մտնել։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստոկհոլմի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքի կենտրոնում հարձակման գործով կասկածյալի։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, մեքենան բախվել է հանրախանութի, ինչից հետո այրվել։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 4 մարդ, տուժել՝ ավելի քան 15-ը։

 

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր