Ֆիլիպիններում գնդակահարել են գեղեցկության մրցույթի 23-ամյա թագուհուն (լուսանկարներ)

Ֆիլիպիններում անհայտ անձինք գնդակահարել են գեղեցկության մրցույթի 23-ամյա հաղթող Մարի Քրիստին Բալագտասին, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երիտասարդ աղջիկը սպանվել է իր տանը:

Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ Բալագտասը բացել է տան դուռն ու կրակոց ստացել գլխին, ինչից հետո 2 տղամարդիկ դիմել են փախուստի: Ականատեսների համաձայն՝ հանցագործները ճակատագրական կրակոցից րոպեներ առաջ աղջկան շոկոլադ ու ծաղիկներ էին տարել:

Իրավապահները չեն բացառում, որ սպանության հեղինակը կարող է լինել գեղեցկուհու ընկերը, որի նկատմամբ այժմ հետախուզում է հայտարարվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլիպինուհին 2 անգամ է ճանաչվել գեղեցկության մրցույթի հաղթող՝ 2009 և 2010թթ.:

 

They are believed to have come to her door bearing flowers and chocolates before shooting her 

Ms Balagtas was a student at the University of Regina Carmeli College when she was killed

Her friends have started a hashtag on social media, called #JusticeFortTin, in memory of her

(Visited 3 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր