Թինա Կանդելակին սոցցանցում Հենրիխ Մխիթարյանի մասին հայերեն գրառում է կատարել

pizap_com14917582283591.thumb

Թինա Կանդելակին հայատառ գրառում է կատարել Instagram սոցցանցում Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հաղորդավարուհին նաև կից տեղադրել է Մխիթարյանի գոլի տեսանյութը: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այսօր գոլի հեղինակ է դարձել «Սանդերլենսի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկին:

«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!», — սոցցանցում գրել է Կանդելակին:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր