50 Cent-ը համերգի ժամանակ հարվածել է երկրպագուհուն, իսկ հետո թվերք պարելու հրավիրել

50 Cent-ը համերգի ժամանակ հարվածել է երկրպագուհուն: Ըստ TMZ-ի՝ հայտնի ռեփերը հանգստյան օրերին ելույթ է ունեցել Բալթիմորում, եւ բեմին մոտենալով՝ սիրառատ երկրպագուհիներից մեկի «զոհն» է դարձել: Կինը դեպի իրեն է քաշել բեմից հանդիսատեսի ձեռքերը սեղմող 41-ամյա երաժիշտին:

Ազատվելու համար ռեփերը հարվածել է կնոջը, իսկ թիկնապահները մոտ են վազել, որպեսզի արտիստին օգնեն բեմ բարձրանալ: Սակայն ռեփերը կնոջն անմիջապես բեմ է հրավիրել՝ թվերք պարելու:

Ի դեպ, փետրվարին 50 Cent-ի որդին՝ Մարկիզ Ջեքսոնը, հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ իր հոր երաժշտությունը հիմարություն է:
«Վերջին շրջանում նրա երաժշտությունն այնքան էլ լավը չէ, անկեղծ ասած՝ հիմարություն է»,- ասել էր սկսնակ ռեփերը:

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել