«Ուզում եմ ամուսնանալ եւ մայր դառնալ». Քլոե Քարդաշյան

Քլոե Քարդաշյանը հայտնվել է ES Magazine-ի շապիկին: Մի շարք թեմաներ, որոնց անդրադարձել է հայուհին, արդեն հայտնի են Քարդաշյան-Ջեներ գերդաստանի երկրպագուներին:

Քլոեն խոսել է Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու, իր տրանսգերդեր խորթ հոր՝ Քեյթլին Ջեների,  եւ ընտանեկան բիզնեսի մասին:

32-ամյա աստղը խոսել է նաեւ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ իր հարաբերությունների մասին, ինչը Քլոեն հաճախ չի անում: Հենց սրան էլ այսօր ուշադրություն կդարձնենք:


Եվ այսպես, Քլոեն նշել է, որ ամուսնության մասին է մտածում:
«Ես ուզում եմ իմ ընտանիքն ունենալ: Եվ ես ուզում եմ, որպեսզի Տրիստանը լինի իմ ապագա երեխաների հայրը: Նա արդեն որդի ունի եւ հրաշալի հայր է: Ես վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի:


Ես ուզում եմ մայր դառնալ: Բայց չեմ կենտրոնանում այն գաղափարի վրա, թե ժամանակն անցնում է, շտապիր: Հոգու խորքում զգում եմ, որ դա տեղի կունենա: Ես դեռ երբեք նման հուզիչ հարաբերություններ չեմ ունեցել որեւէ մեկի հետ: Եթե Տրիստանն ինձ ամուսնության առաջարկություն անի, կհամաձայնեմ»,- հայտարարել է Քլոե Քարդաշյանը:

NEWS.am STYLE

(Visited 2 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել