«Ծառուկյան» դաշինքի անհայտ ուժերը անպիտան դիմումների լուսանկարներ են հրապարակում՝ ինչո՞ւ. պարզաբանում է փաստաբանը.

39ab05f72ed0d4a4e0e012cf2dd00bb1

«Ժամանակ» թերթն այսօր լուր է հրապարակել, թե «Ծառուկյան» դաշինքում ընդգրկված բոլոր թեկնածուները, այդ թվում՝ Նապոլեոն Ազիզյանն ինքնաբացարկի դիմում են գրել: Նյութին կից լրատվամիջոցը հրապարակել է լուսանկար, որն, իբր, ապացուցում է իրենց հրապարակման իսկությունը: Մինչդեռ լուսանկարի դիմումը լրիվ այլ բանի մասին է պատմում: NewsBook-ի հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ե՞րբ, ի՞նչ նպատակով է գրվել և ինչի՞ մասին է դիմումը: Եվ այսպես՝ ներկայացված դիմումը ոչ թե պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին է, այլ «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրվելուց հրաժարվելու մասին: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նման դիմում ժամանակին գրվել է, սակայն չի ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հակառակ դեպքում Ազիզյանը չէր կարող մասնակցել ընտրություններին: Եվ այսօր լրատվամիջոցի հրապարակած դիմումն ընդամենը թուղթ է, որը որևէ իրավական հիմք չունի: «Գրվել է, քանի որ ասել են՝ դիր թեկնածությունդ, բայց քանի որ պարոն Ազիզյանը փորձում էր, մտածում էր, որ կարող է դնի ու հրաժարվի, բայց պարոն Ծառուկյանը թիրախավորել է իրեն ընտրությունների համար, հետևապես թեկնածությունը գրանցվել է: Գրանցվելուց հետո այդ դիմումն ինքը ո՛չ ներկայացրել է, ո՛չ էլ իրենց ձեռքն ա եղել, որ ներկայացնեն: Եթե այդ դիմումը ներկայացվեր հանձնաժողով, ԿԸՀ-ն պետք է իր գրանցումը չեղարկեր: Այդ դիմումը չի ներակացրել, քանի որ պարոն Ծառուկյանը ֆինանսավորել է, որ Ազիզյանն իր համար ռեյտինգային ընտրակարգով ձայներ բերի և դրանով ձայներ բերի «Ծառուկյան» դաշինքին»,- պարզաբանեց փաստաբանը:

Մանրամասներն՝ այստեղ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/04/14/1064456/

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել