«Կեսար» աղցանի լավագույն բաղադրատոմսը

Image result

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.

1. Կալորիականություն – 281 կկալ
2. Սպիտակուցներ – 21.6 գ
3. Ճարպեր – 11.4 գ
4. Ածխաջրեր – 21.5 գ

Բաղադրիչներ

1. Հազար – 1 փունջ
2. Լոլիկ – 1 հատ
3. Հավի կրծքամիս – 300 գ

4. Սպիտակ հաց – 6 կտոր

5. Սոուս «Կեսար» – ըստ ճաշակի
6. Կարագ – 2 ճ/գ
7. Սխտոր – 2 պճեղ
8. Պանիր պարմեզան – ըստ ճաշակի

Պատրասման եղանակը

1. Լվանալ, չորացնել և մանրացնել հազարը, դնել սառնարանի մեջ:

2. Տաք տապակի մեջ դնել 1 ճ/գ կարագ: Լրիվ հալվելուց հետո կարագի մեջ ավելացնել շերտատված սխտորը:

3. Հավի կրծքամիսը կտրատել 1×3 սմ չափերի: 10 րոպե տապակել կարագի մեջ, բարձր կրակի վրա: Վերցնել կրակից:

4. Նույն տակապի մեջ ավելացնել ևս 1 ճ/գ կարագ և սխտորի 2-րդ պճեղը: Ոչ մեծ կտորների կտրատել հացը: Տապակել՝ մինչև կարմրելը:

5. Թասի մեջ լցնել հազարը, ավելացնել տապակած կրծքամիսը, կտրատած լոլիկը: Ավելացնել «Կեսար» սոուսը: Խառնել: Վերջում ավելացնել տապակած հացի կտորները, վրան պանիր քերել:

 

168.am

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել