Քիմ Քարդաշյանը կրկին սկանդալային պատմության մեջ է հայտնվել

kim

Հայազգի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն իր նոր  Kimoji-ների համար ներկայացել է Մարիամ Աստվածածնի կերպարով: Բացի այդ, Քիմի պաշտոնական կայքում տեղադրված են նաև 18 դոլար արժողությամբ մոմեր, որոնց վրա ևս Մարիամ Աստվածածնի կերպարով Քիմն է պատկերված։ Սակայն հայազգի աստղը` Մարիամ Աստվածածնի կերպարն օգտագործելու պատճառով քննադատությունների է արժանացել: Ըստ երկրպագուների` չի կարելի Մարիամ Աստվածածնի խորհրդանիշը գումար աշխատելու համար օգտագործել։ Չնայած այդ հորդորներին` Քարդաշյանը Մարիամ Աստվածածնի պատկերով թափանցիկ զգեստ է հագել ու շրջել Լոս Անջելեսում։

 

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր