Ֆրանկ Էնգել. Թուրքիայի նախագահը պետք է Հայաստանի հետ խաղաղ հարեւանության անհրաժեշտության ընկալում ունենա

Ես կցանկանայի, որ Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ խաղաղ հարեւանության անհրաժեշտության ընկալում ունենար: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց  Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

Նրա խոսքով՝ ապրիլի 24-ը օր է, երբ հայերը եւ նրանց մտերիմ մարդիկ հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: «Ես եւս դա ամեն տարի անում եմ: Հաշվի առնելով ամբողջ աշխարհից մարդկանց թիվը, որոնք այցելում են հուշահամալիր, զոհերը չեն մոռացվել: Անչափ կարեւոր է, որ սպանվածներին մշտապես հիշեն»,- ընդգծեց Էնգելը:

Անդրադառնալով Թուքիայում անցկացված հանրաքվեին եւ երկրում հաստատված կառավարման նախագահական համակարգին, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանին աննախադեպ իշխանությամբ է օժտում, Ֆրանկ Էնգելը նշեց. «Հարցը համակարգը չէ, այլ այն, թե ինչ է արվում համակարգում: Հարցն այն է, թե ինչպես է օգտագործվելու նախագահական սահմանադրությունը»:

Անդրադառնալով այն հարցին՝ ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը, որպեսզի Թուրքիային ստիպի դեմ առ դեմ կանգնել սեփական պատմական սխալների առջեւ, ԵԽ պատգամավորը նշեց. «Չկա այնպիսի ճանապարհ, որ երկրին ստիպես իրեն այնպես պահել, ինչպես դու ես ցանկանում: Սակայն Թուրքիայի կեսը չի քվեարկել գործող նախագահի օգտին: Իրականում խոսքը թուրք հասարակության երկու հատվածի մասին է, եւ ես նրանց շարքում եմ, որոնք ցանկանում են աջակցել Թուրքիայի այն հատվածին, որն իրականացնում է իր իրավունքներն ու ազատությունները, եւ այս ազատությունների թվում է նաեւ հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի հետ խաղաղ գոյակցությունը: Ես կցանկանայի, որ Թուրքիայի նախագահը նույն ընկալումն ունենար»:

(Visited 9 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր