Օլանդ․ Ֆրանսիան պետք է յուրաքանչյուր հնարավորության դեպքում Թուրքիային ասի, որ դա Ցեղասպանություն է եղել

Մենք չպետք է նահանջենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ճանապարհից։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, որը Փարիզում կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։

«Դա իմ պարտքն էր գալ այստեղ ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է միշտ համախմբված լինենք ողբերգության մասին հիշատակի համար պայքարում»,- նշել է Օլանդը։ «Դա պայքար է, որի նպատակն է հերքել պատմական ճշմարտության ցանկացած խեղաթյուրում։ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ, ինչը ես ապացուցել եմ Հայաստան կատարած իմ այցելության ժամանակ։ Միայն պատմական ճշմարտությունը կարող է միավորել։ Ես պետք է ասեմ, որ մենք չպետք է նահանջենք Ցեղասպանության ժխտման քրեականացման ճանապարհից։ Ժխտումը ոչ թե տեսակետ է, այլ ճշմարտության ժխտում»։ Օլանդի խոսքով Ֆրանսիան պետք է յուրաքանչյուր հնարավորության դեպքում Թուրքիային ասի, որ դա եղել է Ցեղասպանություն ու որ այն պետք է ճանաչել։ Օլանդը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հարցով արխիվ է ստեղծվելու։ «Աշխարհում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների պայմաններում այս օրը, ապրիլի 24-ը, մեզ հիշեցնում է այն մասին, որ մենք պետք է գործենք»։ «Իմացեք, որ հայ ու ֆրանսիացի ժողովուրդների միջեւ անքակտելի կապ կա, եղբայրական կապ»։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողությունը անցնում է Կանադայի հրապարակում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ;


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր