Ինչպես են ընթանում «Չեյնջ» սիթքոմի նկարահանումները

«Արմենիա Պրեմիում»-ի եթերում  մեկնարկել է «Չեյնջ» սիթքոմի նոր եթերաշրջանը: Իրավիճակային կատակերգությունում փոփոխություններ են եղել. ավարտվել են կերպարային մի քանի գծեր, փոխարենը նոր կերպարներ են հայտնվել, իսկ Հովհաննես Ազոյանի կերտած կերպարներին ավելացել է ևս մեկը: 

«Սամթն» ու «Չանչը» շարունակում են միջոցներ մոգոնել, որպեսզի վերացնեն Վիրաբին: Նրանք որոշում են գնալ խորամանկության և, կանչելով Վիրաբին իրենց ուզած տեղը, սպանեն նրան: Սակայն Վահրամը նամակը ստանալուց հետո հասկանում է, որ սա ծուղակ է: Հակահարված հասցնելու համար նա օգտագործում է Բադոյանի համակրանքը դեպի Յուլիչկան…
Այդ ընթացքում Մարսելը, որին հանգիստ չի տալիս խանդի զգացմունքը, որոշում է ներթափանցել իր բնակարան և տեղում համոզվել, որ ամեն ինչ նորմալ է: Ներկայացնում ենք սիթքոմի նկարահանման հրապարակից կադրեր: 

(Visited 1 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...
Հաճելի օր ♥
Փակել