Քլոե Քարդաշյանը գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին՝ մեջբերում անելով Վիլյամ Սարոյանից

18096423_1804587376234844_2234029468102426624_n

Քլոե Քարդաշյանն Ինստագրամի իր էջում գրում է.

«Այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցն է։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունն իրականացրեց 1,5 միլիոն արևմտահայերի զանգվածային ոչնչացում։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Մեր պարտքն է չլինել լուռ ամեն անգամ և ամեն տեղ, որտեղ մարդ արարածները տառապանքների ու ոտնձգությունների են ենթարկվում՝ անկախ նրանց ռասայից ու դավանանքից։ Լռությունը ոգևորում է դահիճին, բայց ոչ երբեք խարազանվողին։ Ինձ տխրեցնում է, որ պատմության դասագրքերը չեն ճանաչում այսպիսի տանջանքը, բայց իմ ձայնը կօգտագործվի, որպեսզի մարդիկ իրազեկվեն, որ փրկվածներ կան։ «Ես կուզենայի տեսնել որևէ ուժ այս աշխարհում, որը կփորձեր ոչնչացնել այս ազգը, անկարևոր մարդկանց այս փոքրիկ ցեղախումբը, ովքեր կռվել են իրենց բոլոր պատերազմներում ու պարտվել, ում կառույցները փուլ են եկել, գրականությունը կարդացված չէ, իսկ աղոթքներին այլևս պատասխանող չկա։ Փորձե՛ք, ոչնչացրե՛ք Հայաստանը։ Տեսնենք՝ արդյո՞ք կկարողանաք անել դա։ Ուղարկե՛ք նրանց անապատ՝ առանց հացի ու ջրի։ Այրե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Ու հետո կտեսնեք, թե արդյոք նրանք այլևս չեն ծիծաղի, երգի ու աղոթի կրկին։ Քանի որ, երբ երկու հայ հանդիպում են աշխարհի ցանկացած կետում, կտեսնեք՝ արդյո՞ք նրանք Նոր Հայաստան չեն ստեղծում»։ Վիլյամ Սարոյան #Neverforget #armeniangenocide #1915

(Visited 5 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր