Ուշադրություն. այսօրվանից գործարկվելու են նոր արագաչափ սարքերը

Ուշադրություն. այսօրվանից գործարկվելու են նոր արագաչափ սարքերը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի ապրիլի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 80 կմ/ժ է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նույն օրվանից գործարկվելու են Երևան քաղաքի Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր