Խատուտիկ. բազմաֆունկցիոնալ բուժական խոտաբույս

Խատուտիկը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է: Հայկական տարանուններն են ակլատիզ, խմբաբա, խտուտ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ: Մինչև 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է: Հնարավոր է, Դուք կզարմանաք, բայց շատ երկրներում խատուտիկին անվանում են «դեղին ժենշեն»:

Խատուտիկի օգուտը

1. Բուժում է հոդերը և վերքերը:
2. Օգտակար է մարսողության համար:
3. Օգտակար է նաև նյարդային համակարգի համար:
4. Թույները դուրս է հանում օրգանիզմից:
5. Հարուստ է վիտամիններով և հանքանյութերով. երկաթ, կալիում, մագնիում, նատրիում, վիտամիններ A, C, ինչպես նաև B խմբի:
6. Խատուտիկը հարթեցնում է մաշկը և լավացնում է դեմքի գույնը:

Բուժիչ միջոցներ խատուտիկից

loading...

1. Սակավարյունության բուժում

3 ճ/գ խատուտիկի ծաղիկները խառնել 3 ճ/գ մեդունիցայի հետ: Ավելացնել 2 ճ/գ եղինջ և 1 ճ/գ օշինդր: Վրան լցնել 1 լ եռացրած ջուր: Խմել 50 մլ, օրը 6 անգամ:

2. Փորկապության դեպքում

Խատուտիկի ծաղիկներից 1 թ/գ լցնել 1 բաժակ ջրի մեջ և ցածր կրակի վրա եփել 15 րոպե: Թողնել կես ժամ թրմվելու համար: Խմել մեկական թ/գ, օրը 3-4 անգամ:

3. Հորմոնալ դիսբալանսի ժամանակ

3 լիտրանոց բանկան լցնել խատուտիկի ծաղիկներով, ավելացնել 1 կգ շաքարավազ, խառնել: Թրմել պատուհանագոգին 3 շաբաթ, այնուհետև քամել: Ստացված զանգվածը շաքարի փոխարեն ավելացնել թեյի մեջ, մոտ 1-2 ճ/գ:

4. Մաշկային հիվանդությունների ժամանակ

1 ճ/գ մանրացրած արմատի վրա լցնել 1 բաժակ տաք ջուր, եռացնել ցածր կրակի վրա 15 րոպե, սառեցնել և քամել: Ուտելուց 15 րոպե առաջ, օրը 3 անգամ խմել բաժակի 1/3-ը գոլ վիճակում:

5. Մազերի պնդացման համար

Խատուտիկի 1 ճ/գ մանրացված արմատի վրա լցնել 200 մլ եռացրած ջուր: Եփուկով մերսել գլխի մաշկը և քսել մազերին: Գլուխը փաթաթել սրբիչով և թողնել 30 րոպե: Դրանից հետո լվանալ մազերը: Այսպիսի եփուկը գերազանց պնդացնում է մազերը:

(Visited 11 times, 1 visits today)
loading...


loading...

Նման նյութեր