Մի քանի խոսք ծրարիկով թեյերի մասին. արժե՞ արդյոք գնել դրանք

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ծրարիկներով թեյ պատրաստելու համար օգտագործում են թեյի արտադրությունից ավելացած մնացորդները՝ թեյի փոշին: Այդ փոշին, ըստ էության, թեյի տերևները բովելու ընթացքում թափված մանր կտորներն են: Ցավոք դրանք արդեն ոչ մի օգտակար նյութ չեն պարունակում:

Թրմելիս այդ փոշին հագեցած գույն չի տալիս, ինչն էլ արտադրողներին դրդում է ծրարիկներով թեյի մեջ գունանյութեր ավելացնել, իսկ որպեսզի չզգացվի սոսինձի և թղթի համը՝ նաև անուշաբույր նյութեր:

loading...

Եթե դուք ծրարիկներով թեյ եք խմում, ապա հետևեք որոշ կանոնների:

• Թեյը գնելուց առաջ կարդացեք, թե ինչից է պատրաստված ծրարիկը: Մետաքսից, նեյլոնից կամ եգիպտացորենի օսլայից պատրաստվածները որակյալ արտադրանք են: Իսկ թղթյա ծրարիկների և՛ համը, և՛ որակը ցածր են: Ընտրեք այն թեյերը, որոնց մեջ ամեն մի ծրարիկ առանձին է փաթեթավորված: Դա թեյը պաշտպանում է չորանալուց, լույսից և խոնավությունից:

• Թրմված թեյը պետք է թափանցիկ լինի, քանի որ պղտորությունը անորակ լինելու նշան է:

• Էժան ծաղկային և մրգային թեյերը համարյա ամբողջությամբ արհեստական են՝ բաղկացած ներկանյութերից և անուշաբույր նյութեր: Ինչքան թանկ է թեյը, այնքան որակով է:

ԲԱՐՈՄԵՏՐ

(Visited 1 times, 1 visits today)
loading...


loading...

Նման նյութեր