Նյութափոխանակությունը կարգավորող պարզ բաղադրատոմսեր

Նյութափոխանակությունն օրգանիզմում տեղի ունեցող քիմիական պրոցես է, որը կերած սնունդը վերափոխում է էներգիայի: Առողջ ապրելակերպ, ճիշտ սնուցում և կանոնավոր մարզանքներ. ահա նյութափոխանակությունը բնական եղանակով կարգավորելու գործոնները։

Загрузка...

Եթե ձեր նյութափոխանակությունը խանգարված է, կարող եք օգտագործել ժողովրդական բժշկության հետևյալ բաղադրատոմսերը:

• Բարակ շերտերով կտրեք մեկ խնձոր, վրան լցրեք 300մլ ջուր և ավելացրեք 1 դեսերտի գդալ աղացած դարչին: Թողեք սառը տեղում թրմվի 2 ժամ: Խմեք քնելուց առաջ: Այս բաղադրատոմսը կարագացնի նյութափոխանակությունը և օրգանիզմից դուրս կհանի ավելորդ հեղուկը:

• Նյութափոխանակությունն արագացնելու և ստամոքսաաղիքային համակարգի աշխատանքը լավացնելու համար մեկ բաժակ մածունի մեջ ավելացրեք 1 դեսերտի գդալ աղացած դարչին և կես թեյի գդալ աղացած կոճապղպեղ: Լավ խառնեք և խմեք օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան:

• Նյութափոխանակության արագացման և օրգանիզմի ամրացման համար թրմեք 300մլ կանաչ թեյ, ավելացրեք 1 դեսերտի գդալ աղացած դարչին: Մի քիչ սառելուց հետո ավելացրեք 1 թ.գ. մեղր: Խմեք ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր

Facebook Auto Publish Powered By : XYZScripts.com